Մերձավոր Արևելքում ընթացող նոր սրացումը մեծացնում է լարվածությունը ողջ տարածաշրջանում․ Ելենա Գրեբեննիկովա

Քաղաքագետ, «Դիգորիա» փորձագիտական ակումբի անդամ Ելենա Գրեբեննիկովան Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր սրման հետևանքները, ինչպես նաև դրանցից բխող ռիսկերը Պարսից ծոցի երկրների և ամբողջ Մերձավոր Արևելքի համար։

«Թեհրանը շարունակում է պատասխանել ԱՄՆ-ի հարձակումներին՝ հարվածներ հասցնելով Արաբական թերակղզում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Իրանը նաև կոչ է անում արաբական միապետություններին դադարեցնել իրենց տարածքում ամերիկյան ուժերի տեղակայումը։

Չնայած Պարսից ծոցի երկրների՝ լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերին և հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչերին, Վաշինգտոնը շարունակում է գործել սեփական ռազմավարական սցենարի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, այդ միապետությունների պաշտպանական հնարավորությունները մեծապես կախված են Միացյալ Նահանգներից, ինչը, համապատասխանաբար, նրանց համար ստեղծում է որոշակի սահմանափակումներ»,- նշել է Գրեբեննիկովան։