Միջազգային կառույցներն այսօր խրախուսում են բռնաճնշումները․ Երվանդ Բոզոյան

14 Հուլիսի 2026, 21:25

Քաղաքականություն

Փորձելու ենք բացահայտել բոլոր այն միջազգային կառույցների իրական դեմքը, որոնք տարիներ շարունակ հայտարարում էին, թե հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպաններ։ Այս մասին քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով ստեղծված հանձնախմբի առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով՝ եթե անցյալում արևմտյան կառույցների հասցեին դժգոհություններ էին հնչում, որ նրանք բավարար չափով ազդեցություն չէին գործադրում իշխանությունների վրա, ապա այսօր ոչ միայն չեն փորձում կանխել դրանք, այլև իրենք են սատարում ու ոգևորում այդ հալածանքները։

«Ինչո՞ւ։ Որովհետև առկա է խոշոր բախում Ռուսաստանի հետ, և ձևավորվել է աշխարհաքաղաքական ավելի առաջնային խնդիր՝ Հայաստանը վերածել մանրադրամի այս պայքարում։ Հենց այդ պատճառով նրանք հորինել են «հիբրիդային պատերազմի» մասին փուչիկը, որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին տրվել է լիակատար գործելու ազատություն՝ քաղաքական հակառակորդներին ճնշելու և «հիբրիդային պատերազմի գործիք» լինելու մեղադրանքով ձերբակալելու համար»,- ընդգծել է Երվանդ Բոզոյանը։

Նրա խոսքով՝ իրենց կողմից հիմնադրված հանձնախմբի հիմնական նպատակներից մեկը լինելու է միջազգային կառույցների գործունեության բացահայտումը, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն սահմանափակել իշխանությունների գործողությունները։

Հիմա եթերում