Նարեկ Կարապետյանը Ստեփանավանի բնակիչների հետ քննարկել է համայնքային խնդիրները
15 Հուլիսի 2026, 14:27
Աշխատանքային այցով Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գտնվող Նարեկ Կարապետյանն ամփոփել է տեղի բնակիչների հետ ունեցած հանդիպումներն ու քննարկումները:
Այցի շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել հարյուրավոր ստեփանավանցիների հետ՝ նպատակ ունենալով վեր հանել համայնքային խնդիրները և հասկանալ, թե ինչպիսի զարգացման ծրագրեր են առաջնահերթ քաղաքի համար:
Նարեկ Կարապետյանի փոխանցմամբ՝ բնակիչների կողմից հնչել են բազմաթիվ կառուցողական առաջարկներ, որոնք կդրվեն աշխատանքային քննարկման հիմքում՝ քաղաքին նոր նախագիծ նվիրաբերելու նպատակով: