Ընտրության արդյունքները չեն արտահայտում հասարակության իրական ցանկությունները․ հարցում Արագածոտնի մարզում
15 Հուլիսի 2026, 15:30
Բոլոր ընտրություններում էլ խախտումներ եղել են, ամեն տեղ այդ կեղծիքը կա։ Նման կարծիք է հայտնել Արագածոտնի մարզի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին։
Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով նախընտրական շրջանում թոշակների բարձրացմանը, նշել է, որ, իր գնահատմամբ, դա փաստացի կաշառքի օրինակ էր՝ ՔՊ-ի օգտին քվեարկելու համար:
«Այն ճնշումները, որոնք կային պետական ապարատում, ինչպես նաև կազմակերպչական վատ աշխատանքը ցույց տվեցին, որ ընտրությունները սխալ հունով են ընթացել: Արդյունքները չեն արտահայտում հասարակության իրական ցանկություններն ու մղումները»,- ընդգծել է մեր զրուցակիցը: