Այն պահից, երբ ՌԴ-ի ձեռքերը ազատ լինեն, Ալիևը պետք է չափազանց զուսպ ու զգուշավոր լինի․ Ալեքսեյ Անպիլոգով

15 Հուլիսի 2026, 21:30

Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակառուսական հայտարարությունները։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ պաշտոնական Բաքուն օգտվում է ներկայիս տարածաշրջանային իրավիճակում իր համար բացված աշխարհաքաղաքական հնարավորությունների պատուհանից։

«Այս պահին Բաքուն իսկապես օգտվում է այն հանգամանքից, որ իր հարևաններն ունեն շատ ավելի կենսական, ես կասեի՝ էքզիստենցիալ հակամարտություններ, որոնց մասնակցում են։ Այսինքն՝ պայմանականորեն ասած, ՌԴ-ին այժմ պետք չէ պատերազմ երկու ճակատով, ուստի, որքան էլ դա ցավալի լինի և արդարացի դժգոհություն առաջացնի թե՛ Մոսկվայում, թե՛, անշուշտ, Երևանում, Բաքվին ստիպված են հանդուրժել։

Սակայն, ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ մինչև ուկրաինական հակամարտության ավարտը ՌԴ-ի ձեռքերը, եթե ոչ կապված են, ապա, այսպես ասած, զբաղված են։ Իսկ երբ ձեռքերը ազատ լինեն, կարծում եմ՝ այդ պահին Ալիևը պետք է ոչ թե պարզապես զգույշ լինի, այլ բառի բուն իմաստով ջրից էլ հանդարտ, խոտից էլ ցածր, որպեսզի Ադրբեջանն ընդհանրապես շարունակի գոյություն ունենալ որպես անկախ պետություն»,- եզրափակել է փորձագետը։

Հիմա եթերում