Ծնված ամեն 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը բնակարան կստանա մոր անունով. «Ուժեղ Հայաստան»-ը ծրագիր է մեկնարկում

15 Հուլիսի 2026, 18:10

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ծրագիր է մեկնարկում Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում, որտեղ 5-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը բնակարան է ստանալու։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Այսօր մենք այցելեցինք Ստեփանավան համայնք, Գյուլագարակ համայնք, Ագարակ և Կուրթան գյուղեր։ Այս բոլոր բնակավայրերում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է մեր հայրենակիցների գերակշիռ մասի աջակցությունը, մենք հաղթել ենք այստեղ։ Քանի որ ընտրություններից առաջ խոստացել էինք, որ երկրում պետք է իրականացվի այնպիսի ծրագիր, որով 5-րդ երեխա ունեցող ընտանիքներին բնակարան կնվիրվի, ուստի այն տարածաշրջաններում, որտեղ ստացել ենք մարդկանց վստահության քվեն, մեկնարկում ենք այս ծրագիրը»,- ասել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններում բնակվող ընտանիքներում ծնված յուրաքանչյուր 5-րդ երեխայի դեպքում ընտանիքը համայնքում նվեր է ստանալու բնակարան՝ ձևակերպված մայրիկի անունով։

Հիմա եթերում