Աննախադեպ երևույթ է․ Կուռթանի բնակիչը՝ Նարեկ Կարապետյանի այցի մասին
15 Հուլիսի 2026, 21:05
Այսօր՝ հուլիսի 15-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են Լոռու մարզ՝ Ստեփանավանի, Գյուլագարակի և Տաշիրի տարածաշրջաններ։
Նրանց այցից հետո Կուռթանի բնակիչ Սերգեյ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նարեկ Կարապետյանը մեր գյուղում էր, եկել էր անձամբ իմանալու գյուղացիների խնդիրների մասին։
Հաճելի իրողություն է…
Սա աննախադեպ երևույթ էր, երբ ընտրությունից հետո գալիս են խոստում կատարելու։
Կուռթանի խնդիրները շատ-շատ են, և հուսանք՝ մի քանի բան տեղը կընկնի…
Սկսած երիտասարդների զբաղվածությունից մինչև գյուղատնտեսություն և ճանապարհներ…»։