Մարզիկները զրկվել են մարզվելու հնարավորությունից․ «Օլիմպավան»-ի մոտ շարունակվում են ակցիաները

16 Հուլիսի 2026, 12:14

Քաղաքականություն

Հայաստանի մի շարք մարզիկներ զրկվել են առաջիկա աշխարհի առաջնություններին պատրաստվելու հնարավորությունից և ստիպված են մարզվել փողոցում։ Այս մասին «Օլիմպավան»-ի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը անձնական հաշվեհարդար է, որի պատճառով տուժում են երեխաներն ու հայկական սպորտի ապագան։

«Երեխեքին հանել, թողել փողոցում։ Մարզվելու տեղ չունեն, հարմարություն չկա, հիմա էլ պատրաստվում են աշխարհի առաջնություններին։ Պետությունը ցույց է տալիս, թե ժողովրդի շահերն է պաշտպանում, բայց երբ ուրիշ տեսանկյունից ենք նայում, հասկանում ենք՝ ժողովրդի ու երեխեքի շահերը չեն պաշտպանվում։ Անձնական հարցերի պատճառով «Օլիմպավան»-ն են փակում։ Իմաստը ո՞րն է. մտել եք, ձեր գործողությունն արել, դուրս եկել, էլ ի՞նչ ձևականություն եք անում, ինչո՞ւ եք փակ պահում»,- նշել է մեր զրուցակիցը։