Հայ-ռուսական լարված հարաբերություններն առաջին հերթին ձեռնտու են Արևմուտքին․ հարցում Արագածոտնի մարզում
16 Հուլիսի 2026, 16:44
Հայաստանի և Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն, ըստ Արագածոտնի մարզի բնակիչներից մեկի, ձեռնտու են Արևմուտքին, ինչպես նաև Հայաստանի հարևան երկրներին։
«Մտածում եք՝ Եվրոպան պետք է մեզ պաշտպանի՞։ Չի պաշտպանելու։ Այսքան պատերազմ տեսանք, բայց մեզ ոչ ոք չօգնեց»,- Արագածոտնի մարզում անցկացված հարցման ընթացքում ասել է քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակից ընդգծել է, հայ ժողովուրդը հերոսական ազգ է, քանի որ կարողանում է միայնակ պայքարել ու գոյատևել։