ՌԴ դիվանագետները կաջակցեն Հայաստանում սխալմամբ ձերբակալված ռուսաստանցուն, որին շփոթել են հաքերի հետ
16 Հուլիսի 2026, 19:54
Ռուս դիվանագետները զբաղվում են Հայաստանում սխալմամբ ձերբակալված Օմսկի բնակչի գործով։ Տղամարդուն շփոթել են խոշոր կիբերհարձակումների մեջ մեղադրվող հայտնի հաքեր Ալեքսանդր Երմակովի հետ։ Պարզվել է, որ ձերբակալվածը ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայության նախկին աշխատակից է, որը Երևանում էր կնոջ հետ հանգստանալու նպատակով։
ՌԴ ԱԳՆ տվյալներով՝ ձերբակալության պատճառը եղել է անուն-ազգանվան համընկնումը։ Երկու շաբաթ անազատության մեջ գտնվելու ընթացքում Ռուսաստանի քաղաքացու առողջական վիճակը կտրուկ վատացել է։
«Հյուպատոսական տեսակցության հարցում ենք ուղարկել, այսօր պետք է այցելենք նրան։ Նրա առողջության վատթարացման հարցով արդեն դիմել ենք տեղի իշխանություններին և մշտական կապ ենք պահպանում փաստաբանի հետ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։