ԱՄՆ սենատորի մահն՝ առեղծվածի կենտրոնում․ նոր վարկածներ են շրջանառվում

ԱՄՆ-ի հայտնի սենատոր Լինդսի Գրեմի մահվան հանգամանքները շարունակում են մնալ առեղծվածային։ Alpha News-ի մեկնաբան Արթուր Սահակյանը, ներկայացնելով սենատորի մահվան շուրջ ծավալվող իրադարձությունները, նշել է, որ քննարկումներին նոր թափ է հաղորդել այն փաստը, որ մահից անմիջապես առաջ Գրեմն այցելել էր Ուկրաինա։

«Քանի դեռ պաշտոնական պատասխան չկա, տարբեր վարկածներ են առաջ քաշվում։ Դրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ նա եղել է Ուկրաինայում, այցելել անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան։ Իսկ արդեն շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ռմբակոծել է այդ գործարանը։

Ամենատարածված դավադրապաշտական տեսությունն այն է, որ իրականում Գրեմը մահացել է ոչ թե Վաշինգտոնի իր բնակարանում, այլ սպանվել է հենց այդ գործարանի ռմբակոծության ժամանակ։

Թեև այս վարկածը հերքվում է մի շարք փաստերով, մասնավորապես նախագահ Թրամփի հայտարարությամբ, որ շաբաթ երեկոյան ինքը հեռախոսազանգ է ստացել Լինդսի Գրեմից, համացանցում արդեն նոր տեսություններ են պտտվում։ Ասում են՝ Թրամփի զանգը կարող էր լինել արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ խոսակցություն։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննության ձգձգումն ավելի է կրակին յուղ լցնում»,- նշել է Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ շրջանառվում են նաև այլ վարկածներ, այդ թվում՝ «իսրայելական հետքի» և ամերիկյան «խորքային պետության» (Deep State) կողմից սենատորին ասպարեզից հեռացնելու վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։