Ի՞նչ անենք՝ գնանք ճանապարհներ փակենք, որ մեկը պատասխան տա՞․ ակցիայի մասնակից

17 Հուլիսի 2026, 13:29

Քաղաքականություն

«Մուլտի սթոուն» գործարանի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ոստիկանության ներկայացուցիչները հորդորել են ցուցարարներին պահպանել հասարակական կարգը, շարժվել բացառապես մայթերով՝ նշելով, որ իրենք իրավասու չեն պատասխանելու գործարանի փակման կամ աշխատավարձերի վերաբերյալ հարցերին։

Ակցիայի մասնակիցներն էլ հայտարարել են, որ պատրաստվում են գնալ Քննչական կոմիտե։

«Մեզ ասում են՝ սպասեք, բայց ինչքա՞ն պետք է սպասենք։ Սպասելը հարաբերական է. եթե մի ամիս սպասենք, այդ ընթացքում լույսը, ջուրը կամ գազը չե՞ն անջատելու։ Վարկերի պատճառով մարդիկ սև ցուցակ չե՞ն ընկնելու։ Վարձով ապրողն իր տանտիրոջն ի՞նչ ասի։ Դրա համար հստակ քայլեր են պետք։ Ես անձամբ ամեն քայլի պատրաստ եմ, միայն իմանամ, որ ինչ-որ մեկը գալու է ու պատասխան է տալու»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նաև ասել է, որ միայն կտրուկ գործողությունների միջոցով՝ ճանապարհներ փակելով, հնարավոր կլինի արդյունքի հասնել։