Իրանի դեմ ցամաքային գործողությունը ներկայում ձեռնտու չէ Թրամփին․ Իրինա Ֆյոդորովա
17 Հուլիսի 2026, 14:30
ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրման կենտրոնի ավագ գիտաշխատող Իրինա Ֆյոդորովան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը։
«Կարծում եմ՝ կպահպանվի այն իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները կշարունակի շատ հզոր ռմբակոծություններ իրականացնել Իրանի ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ իրանական նավթի արտահանման հետ կապված օբյեկտների ուղղությամբ։
Ինչո՞ւ։ Որովհետև Թրամփի համար այս պահին, չնայած իր բոլոր կոշտ հայտարարություններին, Իրանի դեմ զինված ցամաքային գործողություն սկսելը ձեռնտու չէ։ Դրա հետևանքները կարող են հանգեցնել ամերիկացի զինվորների մեծ թվով զոհերի, ինչը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին չափազանց անբարենպաստ իրավիճակ կստեղծի ինչպես անձամբ Թրամփի, այնպես էլ ամբողջ Հանրապետական կուսակցության համար», — ասել է Ֆյոդորովան։