Էսկալացիան պետք է տեղի ունենար․ Օլեգ Մակարենկո

Քաղաքագետ և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Օլեգ Մակարենկոն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության շուրջ իրավիճակի հերթական սրացումը։

«Իրանի շուրջ հակամարտությունն այժմ ավելի ու ավելի է թափ հավաքում։ Որքա՞ն կարող է այն շարունակվել։ Այս էսկալացիան, ըստ էության, սպասելի էր։ Ինչո՞ւ։ Որովհետև հակամարտության կողմերից ոչ ոք չէր ցանկանում դուրս գալ դրանից պարտվածի կարգավիճակով։

Թրամփի համար Իրանի միջուկային զենքի և ընդհանրապես միջուկային ծրագրի վերաբերյալ կետի բացակայությունը պարտություն է, և նա այլ պայմանների չէր համաձայնի։ Բացի այդ, նրա համար ամենակարևոր հարցը Հորմուզի բացումն է, որը մինչ այդ էլ բաց էր, սակայն հակամարտության հետևանքով Իրանը փակել էր։

Իրանի համար Հորմուզը Թրամփի և ամբողջ միջազգային հանրության վրա ազդելու հիմնական լծակներից մեկն է, որպեսզի չեղարկվեն տնտեսական և քաղաքական պատժամիջոցները, և Իրանը կրկին հավասար պայմաններով վերադառնա համաշխարհային հանրության ընտանիք՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։

Հետևաբար, դրա բացումն ու կարգավորումը այն հիմնական խնդիրներից էին, որոնք պետք է լուծվեին հուշագրի շրջանակում։ Սակայն հուշագիրը նման հնարավորություն չէր տալիս, ուստի Իրանը շարունակում էր վերահսկել այն, իսկ Միացյալ Նահանգների համար դա գործնականում պարտություն էր։

Այս իրավիճակում էսկալացիան պետք է տեղի ունենար։ Հարցը միայն այն էր՝ երբ։ Արդյոք այն կշարունակվի։ Միանշանակ՝ այո։ Ինչո՞ւ։ Որովհետև Իրանը չի պատրաստվում բացել Հորմուզը, իսկ Միացյալ Նահանգներն էլ չի ցանկանում իրեն պարտված համարել։ Թրամփի համար սա աղետ է»,- նշել է Մակարենկոն։