2:0. «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Շեմրոք Ռովերս»-ին

21 Հուլիսի 2026, 22:20

Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն վստահ հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում՝ 2:0 հաշվով առավելության հասնելով իռլանդական «Շեմրոք Ռովերս»-ի նկատմամբ։

Առանց գոլերի ավարտված առաջին խաղակեսից հետո տանտերերը 51-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Հարձակվող Սանդրո Լիման օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից և գրավեց դարպասը։ 80-րդ րոպեին հայկական թիմի առավելությունը կրկնապատկեց Զիդան Բանջակին։ Կիսապաշտպանը փոխանցում ստացավ Կառլոս Ֆրանսայից և հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։