Առաջարկել եմ իմ թեկնածությունը խմբակցության ղեկավարի պաշտոնում․ Նարեկ Կարապետյան

24 Հուլիսի 2026, 18:36

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով հետընտրական զարգացումներին, պաշտոնների բաշխմանն ու մարզային այցելություններին, հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմն արդեն իսկ ձեռնամուխ է եղել բնակչությանը տրված խոստումների կատարմանը։

Խոսելով խորհրդարանական աշխատանքների կազմակերպման ու պաշտոնների բաշխման մասին՝ Նարեկ Կարապետյանը նշել է․

«Խմբակցությունը ղեկավարելու հարցը չեմ բացառում․ ես ինքս եմ առաջարկել իմ թեկնածությունը»։

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակի կամ խմբակցության քարտուղարի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածության առաջադրմանը՝ Կարապետյանը նշել է, որ այդ հարցով դեռևս վերջնական որոշում չկա։

«Արամ Վարդևանյանի թեկնածությունը ևս չենք բացառում, սակայն այս պահին դեռ վերջնական որոշում չունենք՝ ընդհանրապես ԱԺ փոխխոսնակի պաշտոնում թեկնածու կառաջադրե՞նք, թե՞ ոչ»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։