Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
24 Հուլիսի 2026, 18:36
Խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար կարող է դառնալ համանուն կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ։
Կարապետյանը նշել է, որ այս պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք նա կարող է դառնալ խմբակցության ղեկավար, Կարապետյանն ասել է, որ չի բացառում։
Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում ղեկավարելու է Արուսյակ Մանավազյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ Աննա Գրիգորյանը։