Գագիկ Ծառուկյանի աջակիցները նամակ փոխանցեցին Հայաստանում Իրանի դեսպանին
27 Հուլիսի 2026, 13:40
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ակցիա են իրականացրել Երևանում Իրանի դեսպանատան առջև և նամակ փոխանցել ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով` նամակում նկարագրված է Ծառուկյանի դեմ սանձազերծված իրավական ամբողջ «բեսպրեդելը»։
«Մեզ համար անընդունելի է, որ ԻԻՀ երկու քաղաքացիների, խարդախների, 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերութունները։ Գագիկ Ծառուկյանը մշտապես հանդես է եկել հայ-իրանական տնտեսական, մշակութային, առևտրային, քաղաքական կապերի ամրապնդման դիրքերից և արել է առավելագույնը երկու երկրների միջև այդ կապերը զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարել է Տոնոյանը։
Նա նշել է` ստացվում է, որ 2 խարդախ գործարարների կեղծ ցուցմունքների պատճառով վտանգված է հայ-իրանական բարեկամությունը։ Եվ հենց Իրանի իշխանությունները, Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունը պետք է նաև շահագրգռված լինեն ու հետամուտ լինեն, որ տեղի ունեցող ապօրինությունները բացահայտվեն։