Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է Հովհաննես Իսակովին նվիրված «Հաղթանակի ծովակալները» գիրքը

27 Հուլիսի 2026, 18:40

Հայեր

Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային գրադարանում տեղի է ունեցել «Հաղթանակի ծովակալները» գրքի շնորհանդեսը, որը պատմում է Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Գլխավոր ռազմածովային շտաբի պետ Հովհաննես Ստեփանի Իսակովի (Տեր-Իսահակյան) մասին։

Նոր գրքում, բացի Իսակովից, ներկայացվում են նաև ծովակալներ Ն. Գ. Կուզնեցովի, Վ. Ֆ. Տրիբուցի, Ֆ. Ս. Օկտյաբրսկու, Ա. Գ. Գոլովկոյի և Ի. Ս. Յումաշևի գործունեությունն ու կյանքը։

Գիրքը պատրաստվել է Ռազմածովային ակադեմիայում և նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

Ռազմածովային ակադեմիայի պետ, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, ներկայացնելով գրքի ստեղծման պատմությունը, նշել է, որ այն կնպաստի ծովային հաղթանակը կերտած նշանավոր հրամանատարների հիշատակի և պատմական ժառանգության պահպանմանը։