Ուզում ենք պարզապես վերադառնալ աշխատանքի․ «Օլիմպավան»-ի աշխատակիցների ակցիան

30 Հուլիսի 2026, 12:15

Քաղաքականություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մաս կազմող «Օլիմպավան» մարզական համալիրի աշխատակիցները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Նրանք պահանջում են վերաբացել կենտրոնի դռները, հնարավորություն տալ վերադառնալու բնականոն աշխատանքին և հստակություն մտցնել ստեղծված անորոշ իրավիճակում։

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ մարզահամալիրի գործունեության դադարեցումը ծանր հարված է հասցրել ինչպես աշխատակիցներին, այնպես էլ հարյուրավոր մարզիկների ու քաղաքացիներին։

«Մենք ընդամենը ուզում ենք գնալ մեր աշխատանքին՝ ինչպես ոստիկանը, բժիշկը կամ կառավարության աշխատակիցը։ 2017 թվականից աշխատում եմ այստեղ, ու հիմա 48 տարեկանում ինձ ասում են՝ իրավունք չունես աշխատելու։

Առանց որևէ այլընտրանք առաջարկելու՝ միանգամից փակել են աշխատատեղը։ Մենք չենք ուզում խառնվել քաղաքական կամ այլ գործընթացներին, ուղղակի պահանջում ենք բացել դռները»,- նշել է նա։

Հիմա եթերում