ՌԴ շուկան կորցնելու դեպքում Հայաստանը կզրկվի բալի արտահանման եկամուտներից

04 Օգոստոսի 2026, 10:39

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կարող է գրեթե ամբողջությամբ կորցնել բալի արտահանումից ստացվող եկամուտները։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վերլուծելով Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Անցյալ տարվա մայիս-հուլիսին ՀՀ-ն բալի արտահանումից ընդհանուր առմամբ ստացել է 4,3 միլիոն դոլարի եկամուտ։ Դրանցից 4,2 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստան արտահանումից։ Այսպիսով, ռուսական շուկան ապահովել է Հայաստանի եկամուտների 99,3%-ը։

2025 թվականին հայկական բալ արտահանվել է նաև Վրաստան՝ 18,7 հազար դոլարի, և Բելառուս՝ 10,3 հազար դոլարի չափով։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակումներ էր կիրառել Հայաստանից կորիզավոր պտուղների ներմուծման նկատմամբ։