Հայկական ֆիլմի համաշխարհային պրիեմերա TIFF 2026-ում
06 Օգոստոսի 2026, 23:20
Օֆելյա Հարությունյանի «Տապակած հավ և ստրիպ շաշկի» կինոդրամայի համաշխարհային պրեմիերան կկայանա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000թ. Երևանում:
Կենցաղային պարտականությունների շուրջ անընդհատ վիճող եղբայրն ու քույրը ստիպված են վերաիմաստավորել իրենց աշխարհը, երբ բանտում գտնվող հորը կատարած այցը նրանց առերեսում է ընտանիքի ապագայի վրա կախված մռայլ իրականությանը։
Օֆելյա Հարությունյանի այս նուրբ ու բազմաշերտ դրաման պատմում է քույր-եղբոր հարաբերությունների, հասունացման և ընտանեկան ճակատագրի մասին։