Հայկական ֆիլմի համաշխարհային պրիեմերա TIFF 2026-ում

06 Օգոստոսի 2026, 23:20

Մշակույթ

Օֆելյա Հարությունյանի «Տապակած հավ և ստրիպ շաշկի» կինոդրամայի համաշխարհային պրեմիերան կկայանա  Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2000թ. Երևանում:

Կենցաղային պարտականությունների շուրջ անընդհատ վիճող եղբայրն ու քույրը ստիպված են վերաիմաստավորել իրենց աշխարհը, երբ բանտում գտնվող հորը կատարած այցը նրանց առերեսում է ընտանիքի ապագայի վրա կախված մռայլ իրականությանը։

Օֆելյա Հարությունյանի այս նուրբ ու բազմաշերտ դրաման պատմում է քույր-եղբոր հարաբերությունների, հասունացման և ընտանեկան ճակատագրի մասին։

Հիմա եթերում