Հայկական «Վիշապաքարի գաղտնիքը. Քարի վերջը» ֆենթեզին ընդգրկվել է IBBY Honour List 2026-ում

08 Օգոստոսի 2026, 13:45

Մշակույթ

IBBY Honour List միջազգային կատալոգը, որը թարմացվում է երկու տարին մեկ, ներկայացրել է 2026 թվականի ընտրանին։ Ցանկում ընդգրկվում են մանկական լավագույն գրքերը երեք անվանակարգերում՝ «Ստեղծագործություն», «Նկարազարդում» և «Թարգմանություն»։

Honour List-ում ընդգրկված գրքերը խորհուրդ են տրվում ձեռք բերել ազգային գրադարաններին, ինչպես նաև թարգմանել և հրատարակել IBBY-ի անդամ այլ երկրներում։

2026 թվականին հայ գրող Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը. Քարի վերջը» ֆենթեզին ընդգրկվել է «Նկարազարդում» անվանակարգում։ Գիրքը նկարազարդել է Հարություն Թումաղյանը, իսկ այն 2024 թվականին լույս է ընծայել երևանյան Անտարես հրատարակչությունը։

Այս տարվա «Թարգմանություն» անվանակարգում նույնպես ընդգրկվել է «Կատեն ուզում էր պապիկ դառնալ» գրքի հայերեն թարգմանությունը, որն իրականացրել է լատվիերենից, անգլերենից և ռուսերենից թարգմանիչ Նաիրա Խաչատրյանը։