Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը պաշտոնապես ամուսնացել են

12 Օգոստոսի 2026, 13:45

Սպորտ

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և մոդել Ջորջինա Ռոդրիգեսը պաշտոնապես ամուսնացել են։ Ռոնալդուն սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում են նրանց ամուսնական մատանիները։

SIC Noticias-ի փոխանցմամբ՝ զույգը ամուսնացել է օգոստոսի 11-ին՝ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում անցկացված փակ արարողության ընթացքում։ Նշվում է, որ հարսանեկան արարողությանը ներկա են եղել նաև զույգի երեխաները։ Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվել։

Նշենք, որ զույգը միասին է արդեն 10 տարի։ Նրանք հանդիպել են Մադրիդի «Gucci» խանութում, որտեղ աշխատում էր Ռոդրիգեսը։ Այդ ժամանակ Ռոնալդուն խաղում էր իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբում։