Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ալիևը փակում է Մեծամորի ԱԷԿ-ը և բացում «Զանգեզուրի միջանցքը»

12 Օգոստոսի 2026, 21:00

(Իլհամ Ալիևը Փաշինյանի հաղթանակը համարում է իր անձնական հաղթանակը)

«Սկսենք հարցից. ո՞վ է ավելին արել ադրբեջանական պետականության համար՝ Հեյդար Ալի՞ևը, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական մենաշնորհի պահպանումը Բաքվում ընկալվում են որպես ռազմավարական հաղթանակ: Ադրբեջանի ղեկավարությունը համոզված է՝ հասել է ստեղծված իրավիճակի պտուղները լիարժեք քաղելու ժամանակը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք նախօրեին հնչել են Նախիջևանում, չափազանց հստակ ցույց են տալիս Երևանի վրա հետագա ճնշման վեկտորը: Բաքուն բացահայտորեն հայտարարում է իր պատմական նպատակին մոտենալու մասին՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որը Ադրբեջանի հիմնական տարածքն ուղղակիորեն կապելու Նախիջևանի հետ:

Չնայած դիվանագիտական ձևակերպումներին և TRIPP նախագծի հիշատակմանը՝ Ադրբեջանը չի հրաժարվել արտատարածքային երթուղի ունենալու հայեցակարգից: Անարգել կապը, որի մասին պնդում են Բաքվում, իր էությամբ վերարտադրում է մինչև 2022 թվականի դեկտեմբերը Լաչինի միջանցքի գործունեության տրամաբանությունը: Դրա մասին են վկայում նաև 2026 թվականի հունվարին ձեռք բերված հայ-ամերիկյան պայմանավորվածությունները։

Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի կողմից ստորագրված այդ փաստաթղթի շրջանակներում ամրագրվել է կառավարման այնպիսի մոդել, որտեղ հայկական պետական ծառայությունները դուրս են բերվել «back office», իսկ տարանցման ուղղակի սպասարկումը փոխանցվել է մասնավոր օպերատորներին, և դա անվանվել է «front office»: Անարգել հաղորդակցության (unimpeded connectivity) մասին ձևակերպումը (որն ամրագրված է 2025 թվականի օգոստոսի 8-ի փաստաթղթերում) ըստ էության ապահովել է Բաքվի վաղեմի պահանջի կատարումը՝ Ադրբեջանին թույլ տալով ամերիկյան մեխանիզմի միջոցով օրինականացնել «Զանգեզուրի միջանցքի» արտատարածքային ռեժիմը:

Տրանսպորտային-լոգիստիկ պահանջներին զուգահեռ Բաքուն անցնում է Հայաստանի էներգետիկ անկախության պլանաչափ ապամոնտաժմանը: Ալիևն ուղղակիորեն հայտարարում է Մեծամորի ԱԷԿ-ի փակման անխուսափելիության մասին՝ պատճառաբանելով, թե կայանն իբր հնացած է և սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար, թեև ԱԷՄԳ-ի (IAEA) տեսչական ստուգումները կանոնավորապես հաստատում են դրա աշխատանքի անվտանգությունը: Այս հռետորաբանության նպատակն ակնհայտ է. առանցքային ատոմակայանի շահագործումից հանումը Հայաստանում էլեկտրաէներգիայի ահռելի դեֆիցիտ կստեղծի: Ադրբեջանն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնում ստանձնել մատակարարի դերը և ծածկել այդ պակասորդը, իսկ ադրբեջանցի մասնագետները նույնիսկ ուսումնասիրել են Հայաստանի տարածքը և նշել ապագա էլեկտրահաղորդման գծերի հենասյուների տեղադրման կետերը:

Ստեղծվող իրավիճակն ավելի է սրվում Երևանից հնչող համաժամանակյա հայտարարություններով, որտեղ իշխող թիմի ներկայացուցիչները թույլատրելի են համարել ադրբեջանական գազի գնումը (օգոստոսի 11-ին այդ մասին խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը)՝ ռուսական մատակարարումների դադարեցման դեպքում: Այսպիսով, Հայաստանի ղեկավարությունը կամովին երկրի «էներգետիկ անջատիչը» հանձնում է Բաքվի ձեռքը: Սա ստեղծում է հսկայական ռիսկեր, որոնք նման են Արցախի շրջափակման ժամանակ ի հայտ եկած ռիսկերին, երբ Ադրբեջանը փակել էր ոչ միայն մարդկանց ֆիզիկական տեղաշարժը, այլև կենսական էներգակիրների մատակարարումը:

ԱԷԿ-ի փակման վերաբերյալ դիրքորոշումը տարօրինակ կերպով միավորել է ամենատարբեր դերակատարների՝ Իլհամ Ալիևից և Անկարայից մինչև եվրոպացի գործընկերներ և անցյալի ու ներկայի հայ քաղաքական գործիչներ (հայկական ԱԷԿ-ի փակման մասին կետը 2017 թվականի նոյեմբերին ներառվել էր Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA)), քանի որ կայանը տեխնոլոգիապես և գործառնական առումով կապված է «Ռոսատոմի» հետ համագործակցության հետ:

Ադրբեջանական քարոզչությունն այլևս չի թաքցնում Նախիջևանը մեկուսացված տարածաշրջանից Եվրասիայի գլխավոր տրանսպորտային և լոգիստիկ հաբի վերածելու հավակնությունները: Ըստ էության, Բաքուն իրեն է վերցնում հայկական «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ հենվելով 2025 թվականի օգոստոսի իրադարձություններից հետո ամրագրված պայմանների վրա: Հայաստանի տարածքով ակնկալվող ապրանքաշրջանառությունը (տարեկան 15 միլիոն տոննայից սկսած) կոչված է ապահովելու Նախիջևանի տնտեսական վերելքը:

Ստեղծված պատկերը կարող է հանգեցնել այն եզրակացության, որ ՀՀ իշխանությունների ընթացիկ քայլերը Ադրբեջանի պետական շահերին ավելի շատ օգուտ են բերել, քան ադրբեջանցի նախկին ղեկավարների ջանքերը. սկզբում կորսվել է Ղարաբաղը, իսկ այժմ ավարտին է հասցվում տարածաշրջանի կարևորագույն հաղորդակցային և էներգետիկ հանգույցները Բաքվի վերահսկողությանը հանձնելու գործընթացը:

Եվ ավարտենք նույն հարցով. ո՞վ է ավելին արել ադրբեջանական պետականության համար՝ Հեյդար Ալի՞ևը, թե՞ Նիկոլ Փաշինյանը:

Մտածե՛ք այս մասին…»։