Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի, 496 մարդ համարվում է անհետ կորած

13 Օգոստոսի 2026, 10:43

Քաղաքականություն

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 265-ի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան՝ հավելելով, որ վիրավորների թիվը հասնում է 3494-ի, ևս 496 մարդ համարվում է անհետ կորած։

Նախագահի խոսքով՝ հիմնական ջանքերն այժմ ուղղված են անհետ կորածների որոնմանն ու փրկարարական աշխատանքներին։

Նա նաև նշել է, որ աղետից տուժել է ավելի քան 25 հազար ընտանիք՝ ընդհանուր առմամբ 53 816 մարդ։ Երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 140 շենք, վնասվել է ավելի քան 53 հազար բնակելի տուն, 1819 կրթական հաստատություն, 631 հասարակական կենտրոն և 179 բուժհաստատություն։ Վնասվել են նաև կամուրջներ, ճանապարհներ, ջրամատակարարման համակարգեր և հինգ օդանավակայան։

Հիշեցնենք, որ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Սան Խոսե դել Պալմար բնակավայրի շրջանում։ Ամենածանր հարվածը կրել են Չոկո, Ռիսարալդա, Կինդիո, Կալդաս և Վալյե դել Կաուկա դեպարտամենտները։

Հիմա եթերում