SOAD-ի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը կնկարահանվի «Դեքստեր» հայտնի սերիալում

16 Օգոստոսի 2026, 20:20

Մշակույթ

System Of A Down խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանը միացել է «Dexter: Resurrection» սերիալի երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմին։ Երաժիշտը մարմնավորելու է Ռ. Հ. Մարտին անունով կերպարին։ Paramount+-ի հրապարակած կադրերում նրա հերոսը պատկերված է սյանը կապված, մինչ Դեքստերը հետևում է տեղի ունեցողին։

Օդաջյանի համար կինոյում աշխատանքը նորություն չէ. նա արդեն նկարահանվել է «Zoolander» կատակերգությունում, ինչպես նաև հանդես է եկել որպես System Of A Down-ի տեսահոլովակների ռեժիսոր, այդ թվում՝ պաշտամունքային դարձած «Toxicity»-ի։ Չնայած ակտիվ համերգային գործունեությանը՝ խումբը 2005 թվականից ի վեր, երբ թողարկվեց «Hypnotize»-ը, ստուդիական ալբոմ չի թողարկել։ Ինքը՝ երաժիշտը, խոստովանել է, որ նոր ձայնագրությունը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր մասնակիցները հայտնվեն «ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին և ճիշտ տրամադրվածությամբ»։