Հայ ըմբիշներ Սամվել Տերտերյանն ու Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ
16 Օգոստոսի 2026, 21:20
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներ Սամվել Տերտերյանը (77 կգ) և Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) հաջողությամբ են հանդես եկել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում՝ նվաճելով եզրափակչի ուղեգրեր:
77 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Սամվել Տերտերյանը 6:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել վրացի ըմբիշ Գեորգի Գոգելաշվիլիի նկատմամբ: 87 կգ քաշային կարգում Յուրիկ Պետրոսյանը 8:1 հաշվով նույնպես հաղթահարել է կիսաեզրափակչի արգելքը և կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: