Բաքվի շրջաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
18 Օգոստոսի 2026, 15:12
Այսօր Բաքվի Նասիմիի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել՝ բնակելի շենքերի և ծառերի անմիջական հարևանությամբ։
Լրատվամիջոցների տարածած կադրերում երևում են բարձրացող կրակի մեծ բոցեր և խիտ ծուխ, որը տարածվում է բնակելի շինություններին հարակից տարածքում։
Հրդեհի պատճառներն ու պատճառված վնասի չափը դեռևս հայտնի չեն: