«The Washington Post»-ն անդրադարձել է հայկական վարունգին և դրանով պատրաստվող ճաշատեսակներին
19 Օգոստոսի 2026, 23:55
«The Washington Post» պարբերականը հրապարակել է Լիանա Աղաջանյանի հոդվածը, ով տարիներ շարունակ գրում է հայկական խոհանոցի մասին։
Հայտնի պարբերականի այս նյութում լրագրողն ուսումնասիրում է հայկական վարունգը (դդմազգիների ընտանիքին պատկանող բոստանային մշակաբույս)։
Սեխի այս յուրօրինակ, ոչ քաղցր տեսակը ոչ միայն խրթխրթան խոհարարական բաղադրիչ է, այլև Կալիֆոռնիայի հայկական սփյուռքի ներգաղթի և մշակութային հիշողության խորհրդանիշ։
Լիանան ընդգծել է «օձանման սեխ» կոչվող այս մթերքի բացառիկությունը, որը երբեք չի դառնանում։ Պատմել է, թե ինչպես դրանից, սեխից և ապխտած մսից աղցան պատրաստել, ինչպես նաև հայտնել, որ այս բաղադրատոմսը տեղ է գտնելու հայկական խոհանոցին նվիրված իր ծավալուն գրքում։

