Հին Ղրիմում պեղումներ են անում հայկական հնագույն վանքի տարածքում
20 Օգոստոսի 2026, 16:50
Հին Ղրիմում հնագետներն ուսումնասիրում են Սուրբ Աննա մատուռի տակ գտնվող տաճարային համալիրը, որը գոյություն է ունեցել մինչև 1926 թվականը։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են ավելի հին քրիստոնեական կառույցներ։ Մատուռը կառուցվել էր նշանավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու միջոցներով։
Պեղումների մասին պատմել է Հին Ղրիմի հնագիտական արշավախմբի ղեկավար Էմիլ Սեյդալիևը։
«Երկու տարի առաջ մեզ դիմել են տեղի հասարակական գործիչները՝ խնդրելով ուսումնասիրել այն տարածքը, որտեղ գտնվել է մատուռը։ Գրավոր աղբյուրների տվյալների ուսումնասիրությունից հետո գիտնականները պարզել են, որ մատուռը կառուցվել է ավելի հին կրոնական համալիրի տեղում», — պատմել է գիտնականը։