Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամուսնացել է

20 Օգոստոսի 2026, 15:55

Հայեր

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնացել է։

Մարզիկն այդ առիթով տեսանյութ է հրապարակել ինստագրամյան Stories բաժնում։

Առայժմ մանրամասներ հայտնի չեն այն մասին, թե ով է մարզիկի ընտրյալը և որտեղ է տեղի ունեցել հարսանեկան արարողությունը։