«Ամերիկացի զինվորների համար անապատում շուրջ 5 հազար գերեզման ենք պատրաստել». Թեհրանի քաղաքային գերեզմանատան տնօրեն

23 Օգոստոսի 2026, 13:50

Քաղաքականություն

Թեհրանի ամենախոշոր՝ «Բեհեշթե Զահրա» գերեզմանատան տնօրեն Մոհամմադ-Ջավադ Թաջեքն իրանական հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ մայրաքաղաքից դուրս գտնվող անապատային տարածքում շուրջ 5 000 գերեզմանատեղի է նախապատրաստվել ամերիկյան զորքերի հնարավոր կորուստների համար՝ Իրան ներխուժման դեպքում։

«Թեհրանի մերձակա անապատում շուրջ հինգ հազար գերեզման ենք պատրաստել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա գործնական քայլ է ճգնաժամային սցենարների համար, այլ ոչ թե լոկ հոգեբանական ճնշման միջոց։