Փաշինյանի խաղը երկաթուղիների շուրջ կարող է հանգեցնել նոր պատերազմի․ Մարատ Բաշիրով
24 Օգոստոսի 2026, 23:10
Քաղաքագետ Մարատ Բաշիրովը Alpha News-ին մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ-ին առաջարկել է հանրապետության երկաթուղիների կառավարման իրավունքը վաճառել երրորդ կողմի։
Բաշիրովի կարծիքով՝ նման քայլերի ամենավտանգավոր հետևանքը կարող է լինել տարածաշրջանում լարվածության աճը։
«Այս իրավիճակում ամենասարսափելին այն է, որ այս ամենը կարող է նախադրյալներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր հակամարտության համար։ Ադրբեջանը վաղուց հետաքրքրված է երկաթուղու այս հատվածով։ Փաշինյանը շատ լուրջ ռիսկերի հետ է խաղում։ Սա պարզապես կրակի հետ խաղ չէ, սա խաղ է, որը կարող է հանգեցնել նոր պատերազմի։ Եվ եթե նման սցենարն իրականություն դառնա, ինչպես ցույց է տալիս փորձը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան չեն գա ՀՀ-ին օգնության», — եզրափակել է Բաշիրովը։