Կառավարության ծրագիրը Փաշինյանի՝ 13 տարի պաշտոնավարելու հավակնության մասին է․ Վարդևանյան

25 Օգոստոսի 2026, 16:38

Քաղաքականություն

Կառավարության ծրագիրը Նիկոլ Փաշինյանի՝ 13 տարի պաշտոնավարելու հավակնության մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։

«Ժողովրդավարությունից ամեն օր խոսող իշխանությունը 13 տարվա պաշտոնավարման հավակնություն է ներկայացրել։ Պատկերացնո՞ւմ եք՝ ԱՄՆ-ում արդեն երեք դար է, ինչ նախագահի ինստիտուտ կա, և 10 տարի պաշտոնավարելու միայն մեկ բացառություն է եղել։ Դա եղել է Ռուզվելտը, ով հաղթանակ տարավ Երկրորդ համաշխարհային պատերազմում։

Փաշինյանը, ով 8 տարվա ընթացքում 3 պատերազմ է պարտվել, արտաքին քաղաքականության սպառնալիքներ է բերել, օկուպացիա է բերել, հայկական Ֆրանկլին Ռուզվելտն է, հա՞»,- նշել է Արամ Վարդևանյանը։