Փաշինյանը խնդիր ունի հաղթող կերպարի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ․ Մեսրոպ Մանուկյան
25 Օգոստոսի 2026, 22:50
Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի հաղթող կերպարի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը հաղթել է Ալիևին, մինչդեռ այսօրվա իշխանությունը ծնկած է նրա առջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
«Ուժայիններն անհասկանալի ձևով գալիս, փակում ու կապարակնքում են ընկերությունները՝ Սիրուշոյի «Պրեգոմեշ»-ից մինչև «Տոյոտա»։ Սա ուղղակի խայտառակություն է, որը հարվածում է երկրի իմիջին ու ներդրումային միջավայրին։ Առանց իրավիճակը ճշտելու, մեկ գիշերվա մեջ որոշումներ են կայացնում, իսկ իրավապահները չեն էլ կարողանում հստակ մեկնաբանություն տալ, թե ինչ են անում»,- նշել է պատգամավորը։
Անդրադառնալով քաղաքական զարգացումներին՝ Մեսրոպ Մանուկյանն ընդգծել է, որ այս ճնշումների հիմնական պատճառը տարածքային զիջումներից առաջ ընդդիմադիր դաշտը լռեցնելն է։