Գուլյա Գուսեյանը և Ալեքսանդր Դավթյանը՝ ՌԴ նախագահի կրթաթոշակառուներ

26 Օգոստոսի 2026, 15:50

Կրթություն | Հայեր

ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունն ամփոփել է նախագահի և կառավարության կրթաթոշակների նշանակման մրցույթների արդյունքները։

ՌԴ նախագահի կրթաթոշակառուներ են դարձել Գուլյա Գուսեյանը (Հարավ-արևմտյան պետական համալսարան) և Ալեքսանդր Դավթյանը (Սարատովի պետական իրավաբանական ակադեմիա)։

Սամարայի համալսարանի ուսանողուհի Էլինա Սարգիսովան արժանացել է ՌԴ կառավարության կրթաթոշակին։