Ինչպես են Սարիկ Անդրեասյանի ծննդյան օրը շնորհավորել կինն ու դուստրերը
26 Օգոստոսի 2026, 17:30
Օգոստոսի 24-ին ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը դարձել է 42 տարեկան։ Այս առիթով ռեժիսորի կինը՝ ռուս դերասանուհի Լիզա Մորյակը, դուստրերի հետ փոքրիկ ընտանեկան տոն է կազմակերպել։
Մորյակը ցույց է տվել, թե ինչպես է զարդարել տունը, տոնական սեղան պատրաստել և տորթ թխել։ Հոբելյարի և երեխաների համար գլխավոր անակնկալը դերասանուհու՝ Մոխրոտիկի կերպարով հայտնվելն էր։
«Դուստրերս հիացած էին, վազվզում էին տանը՝ հրաշքի ակնկալիքով։ Մենք միասին ամեն ինչ զարդարեցինք, տորթ թխեցինք։ Իսկ հետո ուրախացրինք հայրիկին։ Նրա ժպիտը տեսնելը, երբ նա փչում էր մոմերը, անգին էր», — պատմել է դերասանուհին։