Մեղադրանքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի՝ սահմանադրական պարտականությունների կատարմանը․ փաստաբան
26 Օգոստոսի 2026, 19:35
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրա՝ նախագահի պաշտոնում սահմանադրական լիազորությունների և պարտականությունների իրականացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։
«Մեղադրանքը վերաբերում է նրան, որ ինքը, լինելով նախագահ, կատարել է սահմանադրական պարտականությունը, այն է՝ վավերացրել է Կառավարության որոշումները։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 1995-2005 թվականներին գործած խմբագրությունը ենթադրում էր հետևյալ կառուցակարգը. ՀՀ կառավարության որոշումները ընդունում են նախարարներն ու վարչապետը, ստորագրում է վարչապետը, իսկ նախագահը վավերացնում է»,- պարզաբանել է Օրբելյանը:
Անդրադառնալով մեղադրանքի առարկա հանդիսացող գույքերին և տարածքներին՝ Արամ Օրբելյանը նշել է, որ խոսքը վերաբերում է 2000-2005 թվականներին օտարված որոշակի անշարժ գույքերին ու հողատարածքներին։