Հայաստանում ճնշում են ՌԴ-ի հետ հարաբերությունների կողմնակից քաղաքական ուժերին․ Զախարովա
27 Օգոստոսի 2026, 14:13
Հայաստանում բռնաճնշումներ են իրականացվում Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կողմնակից քաղաքական ուժերի նկատմամբ, ինչը հակասում է հայ հասարակության պահանջներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
«Իհարկե, սա ակնհայտորեն հակասում է երկկողմ կապերի հետևողական զարգացման վերաբերյալ հայկական հասարակության պահանջին», — նշել է նա։