Երևանում ելույթ կունենան համաշխարհային օպերային աստղեր Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը

28 Օգոստոսի 2026, 23:00

Մշակույթ

Հոկտեմբերի 16-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի բեմում տեղի կունենա բացառիկ օպերային երեկո՝ լեգենդար օպերային երգիչ, տենոր Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մասնակցությամբ։

Երեկոն նվիրված է մեծանուն օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին։

Համերգը կկայանա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ. դիրիժոր՝ Վարդան Գրիգորյան։