Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի վրայով ԱՄՆ MQ-9 ԱԹՍ-ի խոցման մասին
31 Օգոստոսի 2026, 10:20
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի վրայով ԱՄՆ MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Այս մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանն, ի պատասխան երեկոյան Լարաք կղզու ուղղությամբ իրականացված հարձակման, հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ երկու ռազմակայանների։
Սոցցանցերի մի շարք ալիքներում և էջերում նաև տեղեկություններ են տարածվել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններից հակաօդային պաշտպանության հրթիռների արձակման մասին։