Փաշինյանի գործողությունների հետևանքով տուժելու է հայ ժողովուրդը․ Ալեքսեյ Լեոնկով
31 Օգոստոսի 2026, 16:20
Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին։
Փորձագետի խոսքով՝ Արևմուտքի աջակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սահմանափակ էր և կրում էր ժամանակավոր բնույթ։
«Փաշինյանը մի փոքր գերագնահատել է իր հնարավորությունները։ Այո՛, գուցե Եվրոպան և ԱՄՆ-ն օգնել են նրան հաղթել այս ընտրություններում, այսինքն՝ քվեարկածների ցուցանիշները հասցնել այնպիսի մակարդակի, որը նրան հնարավորություն կտար ձևավորել կառավարություն և խորհրդարանում մեծամասնություն, սակայն դրանով եվրոպական աջակցությունն ավարտվել է, քանի որ Եվրոպան առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունի։
Բայց Փաշինյանը չի հուսահատվում․ նա կարծում է, որ այս դժվար ժամանակները կանցնեն, և ինքը կկարողանա պարզապես սպասել ու հաղթահարել այն բոլոր դժվարությունները, որոնք առաջանում են ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման հետևանքով։ Սակայն, կարծում եմ, , նա սխալվում է։ ՌԴ-ն ունի նաև այլ գործիքներ, որոնք արդեն սկսել է գործի դնել։ Բայց, ցավոք, Փաշինյանի այս գործողությունների հետևանքով հիմնականում տուժելու է հայ ժողովուրդը»,- նշել է Լեոնկովը։