Պուտինը հասկացնում է, որ իրեն անտարբեր չէ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը․ Անդրեյ Կորտունով

31 Օգոստոսի 2026, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանցի փորձագետ Անդրեյ Կորտունովը Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ հղած շնորհավորական հեռագրին, ինչպես նաև գնահատել է այսօր հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։

Կորտունովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն այս կերպ հասկացնում է, որ իրեն անտարբեր չէ Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը՝ չնայած ՀՀ-ի ներքին գործերին չմիջամտելու ՌԴ-ի սկզբունքային դիրքորոշմանը։

«Այս հարցն այնքան էլ հարմար չէ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից։ Միևնույն ժամանակ, և՛ Պուտինը, և՛ ՌԴ-ի մյուս ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ՌԴ-ն չի ձգտում միջամտել ՀՀ-ի ներքին գործերին։ Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծվեն Երևանում, ոչ թե Մոսկվայում։ Սակայն, այնուամենայնիվ, նման դիրքորոշում հստակ հայտարարված է, և, հավանաբար, այն սկզբունքային նշանակություն ունի ՌԴ-ի ղեկավարության համար»,- նշել է փորձագետը։