ՄԱԿ-ը որևէ դեր չի խաղացեել Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերի կատարման գործում․ Ալիև
01 Սեպտեմբերի 2026, 15:39
Միավորված ազգերի կազմակերպությունը որևէ դեր չի խաղացել Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում։ Այս մասին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում «ՇՀԿ+» ձևաչափով նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերաբերյալ կատարվել են երեք տարի առաջ։
Ցավոք, ՄԱԿ-ը որևէ դեր չի խաացել այդ բանաձևերի կատարման գործում։ Ադրբեջանն ինքնուրույն ամբողջությամբ վերականգնել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է նա։