Փաշինյանը կփորձի համոզել Պուտինին՝ Հայաստանը չկտրել ռուսական շուկայից․ Վլադիմիր Սկաչկո

01 Սեպտեմբերի 2026, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ին տված մեկնաբանությունում ասել է, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի պահպանել հարաբերությունները թե՛ ՌԴ-ի, թե՛ Եվրոպայի հետ՝ սպասելով, թե որ կողմը Հայաստանին ավելի շատ առաջարկներ կանի։

«Փաշինյանը կփորձի նստել երկու աթոռի վրա և սպասել, թե ով իրեն ավելի շատ կտա։ Սա բազմավեկտոր քաղաքականության ավանդական մոտեցումն է»,- նշել է Սկաչկոն։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը շահագրգռված կլինի, որպեսզի ՌԴ-ն չսահմանափակի Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը։

«Իհարկե, Փաշինյանը կփորձի համոզել Պուտինին՝ ՀՀ-ն չկտրել ռուսական շուկայից՝ բոլոր ուղղություններով՝ թե՛ էներգակիրների մատակարարումներից, թե՛ ռուսական սպառողական շուկա մուտք գործելու հնարավորությունից, թե՛ օգնությունից և ցանկացած այլ աջակցությունից»,- նշել է քաղաքագետը։