Կրեմլում կասկածում են հայ-ադրբեջանական խաղաղության հեռանկարին․ Իգիթյան

02 Սեպտեմբերի 2026, 17:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանում կասկածի տակ են դնում, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կարող է հանգեցնել իրական և կայուն խաղաղության։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է կովկասագետ Կարեն Իգիթյանն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին։

Իգիթյանի խոսքով՝ Պուտինի հայտարարություններում մի քանի կարևոր ուղերձ կա, որոնք թույլ են տալիս հասկանալ Կրեմլի վերաբերմունքը տարածաշրջանում ընթացող գործընթացներին։

«Պուտինը ասաց, թե եկեք տեսնենք՝ բեռնափոխադրումների ծավալները կաճե՞ն, թե՞ ոչ։ Այսինքն՝ սա իր համար դեռ կասկածելի է։ Երկրորդը՝ եթե դուք ուզում եք, ապա մենք ընդհանրապես դուրս կգանք Հայաստանից։ Սա էր իր ասածը»,- նշել է կովկասագետը։

Ըստ նրա՝ այս հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Կրեմլում չեն համարում, թե հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ինքնին ապահովելու է տարածաշրջանում կայուն խաղաղություն։

«Սա նշանակում է, որ Կրեմլում համարում են՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը չի բերի խաղաղություն, Ադրբեջանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր և օգտվի այդ տարանցումից»,- ասել է Կարեն Իգիթյանը։