Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր. Փաշինյան
03 Սեպտեմբերի 2026, 11:37
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արտահանմանը, նշել է, որ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերի արտադրող երկիր։
«Հիմա չրերի արտադրանքներ կան, ու տարբեր տեղերից լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ թարմ մրգի և բանջարեղենի սեզոնն ավարտվել է, և արդեն պետք է չրի ու պահածոների արտահանման աջակցության ծրագրեր իրականացվեն։