Ռուսաստանի փոքր հզորության ԱԷԿ-երն աշխարհում անալոգներ չունեն․ Պուտին
03 Սեպտեմբերի 2026, 12:53
Ռուսաստանի փոքր հզորության ատոմակայաններն աշխարհում անալոգներ չունեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ։
«ՌԴ-ն ոչ միայն առաջարկում է այլ երկրներին կառուցել փոքր մոդուլային ատոմակայաններ, այլև իրականում դրանք ստեղծում է սեփական կարիքների համար», — ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ մյուս երկրներն ու ընկերությունները միայն առաջարկներ են ներկայացնում, սակայն փոքր հզորության ԱԷԿ-ների իրական շահագործման փորձ չունեն։
Պուտինը նաև նշել է, որ նոր էներգետիկ արտադրական օբյեկտներ, այդ թվում՝ փոքր հզորության ատոմակայաններ, նախատեսվում է կառուցել Արկտիկայի գոտում։